Ամերիկացի մոդել ու ռեփեր Քանյե Ուեսթի նոր ընկերուհի Ջուլիա Ֆոքսն իր փոդքասթի եթերում հայտարարել է, որ ինքն ու երաժիշտը «պարզապես մարդիկ են, որոնք ստիպում են միմյանց իրենց ավելի լավ զգալ»:
«Ներկայում ես պարզապես ապրում եմ այս պահով, և ես որևէ սպասումներ չունեմ: Չկան պիտակներ, ոչ մի նման բան չկա: Մենք պարզապես մարդիկ ենք, ովքեր ստիպում են միմյանց լավ զգալ»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆոքսը:
Նա նաև բողոքել է այն մարդկանցից, որոնք ցանկացած հնարավորության դեպքում փորձում են սովորական հարաբերություններում «փիառվելու» ցանկություն տեսնել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Քանյե Ուեսթին, որը բաժանվել է Քիմ Քարդաշյանից, մի քանի անգամ նկատել են Ֆոքսի հետ զբոսնելիս և համբուրվելիս: