Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը 17-ամյա որդու՝ Շեյնի դիակիզմանը ներկայացել է վառ վարդագույն մարզահագուստով։ Տղան ինքնասպան է եղել՝ փախչելով հոգեբուժական կլինիկայից, գրում է Daily Mail-ը։
Շեյնին հուղարկավորել են Արևմտյան Դուբլինի գերեզմանոցում 50 հոգու մասնակցությամբ արարողությունից հետո:
«Մենք հենց նոր հրաժեշտ տվեցինք մեր գեղեցիկ հրեշտակ Շեյնին: Շատ գեղեցիկ հինդուական արարողություն: Շեյնին դա դուր կգա»,- թվիթերյան էջում գրել է 55-ամյա աստղը:
Նշվում է, որ դիակիզումից առաջ երգչուհին դագաղում մի քանի տուփ ծխախոտ է դրել «դրախտում դրանց չլինելու դեպքում»։