Prada-ի ցուցադրությանը պոդիում են բարձրացել հոլիվուդյան աստղերը

Միլանում Prada-ի ձմեռային հավաքածուի ցուցադրության ժամանակ հոլիվուդյան աստղերը պոդիում են բարձրացել, հայտնում է Page Six-ը։

62-ամյա Քայլ Մաքլահլանը (Թվին Փիկս, Դյունա), 69-ամյա Ջեֆ Գոլդբլումը («Ճանճը», «Յուրայի դարաշրջանի զբոսայգին»), 24-ամյա Ասսա Բաթերֆիլդը (Սեռական դաստիարակություն), 21-ամյա Թոմաս Բրոդի-Սանգսթերը («Գահերի խաղ», «Թագուհու քայլը»): պոդիում են բարձարցել մոնոխրոմ վերնազգեստով, իսկ մյուս մոդելները ցուցադրել են վառ գույներ, մասնավորապես՝ վարդագույն կաշվե բաճկոններ և նարնջագույն տաբատներ։

Դիզայներներ Միուչա Պրադան և Ռաֆ Սայմոնսը բացատրել են, որ նոր հավաքածուն ստեղծելիս նրանք մտածում էին «նորաձևության և կարևոր բաների մասին»: «Այս հագուստները ստիպում են մարդկանց իրենց կարևոր զգալ»,- նշել են նրանք հավաքածուին կից տեղեկատվության մեջ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Maxim Sapozhnikov (@maximsap)