Բրիտանացի երգիչ և Take That խմբի նախկին անդամ Ռոբի Ուիլյամսը խոսել է մարդասպանի մասին, որին վարձել էին՝ իրեն սպանելու համար. այս մասին հայտնում է Mirror-ը։
Արտիստը պատմել է, որ երբ իր հայտնիությունը հասել է իր գագաթնակետին, մարդասպանը «որսի» է դուրս եկել: Ընկերներն օգնել են նրան խուսափել մահից, սակայն նա երբեք հրապարակավ չի խոսել այս դեպքի մասին։
«Ես հայտնի դարձա, երբ 17 տարեկան էի: 16 տարեկանում ես բոյ-բենդում էի: Երբ 21 տարեկան էի, ես հեռացա, իսկ հետո սկսեցի սոլո կարիերա, վաճառեցի 80 միլիոն ալբոմ, դարձա ամենաշատ վաճառված տոմսերի ռեկորդակիրը և այդպես շարունակ: Անհավատալի համբավն ու անհավանական հաջողությունը գալիս են անհանգստության, դեպրեսիայի և հոգեկան հիվանդության հետ միասին»,- ասել է երգիչը:
Նրա խոսքով՝ իր հայտնիության պատճառով ինքը չի կարող այցելել հասարակական վայրեր, քանի որ կարող են լինել մարդիկ, որոնք ծրագրում են սպանել իրեն։