Չնայած արքայազն Չարլզի և արքայազն Հարրիի միջև եղած տարաձայնություններին, աղբյուրներն ասում են, որ նա իր կրտսեր որդուն ընտանիքի հետ միասին հրավիրել է Մեծ Բրիտանիա:
Հայտնի է դարձել, որ Չարլզը ցանկություն է հայտնել հանդիպել իր թոռներին։ Նշենք, որ Սասեքսի ավագ որդուն՝ Արչիին, վերջին անգամ Չարլզը տեսել է վեց ամսականում, իսկ փոքրիկ Լիլիբեթին ընդհանրապես չի տեսել:
Ինքը՝ արքայազն Հարրին, ըստ երևույթին, դեմ չէ Մեծ Բրիտանիա գալուն։ Նախօրեին նա նույնիսկ պահանջել էր, որ երկիր այցի ժամանակ իրեն վերադարձնեն բրիտանական պետական գվարդիան։ Պարզվում է, որ դուքսն իրեն անապահով է զգում իր ընտանիքի հասցեին հնչող բազմաթիվ սպառնալիքների պատճառով, և հենց այդ պատճառով է, որ նա այդքան հազվադեպ է հյուր գնում թագավորություն։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հարցազրույց էին տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ խոսել էին այն մասին, որ իրենց համար շատ դժվար է եղել թագավորական ընտանիքում ապրելը։ Զրույցի ընթացքում Սասեքսի դուքսերը հայտարարել են, որ թագավորական ընտանիքում կա ռասիզմ։ Զույգը խոստովանել է, որ արքայազնի ընտանիքին շատ է մտահոգել դեռ չծնված երեխայի մաշկի գույնը, քանի որ Մեգանի մայրը աֆրոամերիկացի է։