Ամերիկացի հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը ամուսնալուծության հայց է ներկայացրել իր հինգերորդ ամուսնուց։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Դերասանուհին ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում թիկնապահ Դեն Հայհերսթի հետ մեկ տարուց մի փոքր ավելի. նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ 54-ամյա դերասանուհին այլևս չի ապրում ամուսնու հետ։ Աղբյուրը նաև զույգի հարաբերություններն անվանել է «սպառված համաճարակային պտտահողմ»:
Նշվում է, որ նախկին ամուսինների սիրավեպը սկսվել է կարանտինի ժամանակ։
Նրանք սկսեցին հանդիպել Անդերսոնի նախկին ամուսնուց՝ հոլիվուդյան մագնատ Ջոն Փիթերսից բաժանվելու 7 ամիս անց: