Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադելը կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել չեղարկել իր շոուն, որը պետք է կայանար հունվարի 21-ին։ Երգչուհին՝ արցունքն աչքերին, հուզիչ ուղերձ է ձայնագրել, որտեղ ասել է. «Բարև, դե ինչ, լսեք։ Ցավում եմ, բայց իմ հաղորդումը պատրաստ չէ։ Մենք փորձեցինք ամեն ինչ, որ կարողանանք ժամանակին ավարտին հասցնել, բայց մեզ խանգարեցին առաքման ուշացումները և կորոնավիրուսը»:
Ադելի երկրպագուների ամբոխը Լաս Վեգաս է ժամանել Ամերիկայի և ամբողջ աշխարհի այլ քաղաքներից, նման լուրը նրանց կողմից ընդունվել է բացասական և նույնիսկ ագրեսիվ: Ոմանք հազար դոլարից ավելի են ծախսել՝ տոմսի, թռիչքի և կացարանի վրա։ Երկրպագուները կատաղությամբ Ադելից պահանջում են վերադարձնել կորցրած գումարը, հատկապես, որ նրանցից շատերը անչափահաս են և գումար են վերցրել իրենց ծնողներից։
Ադելի մենեջերները գումարը չեն վերադարձրել, փոխարենը առաջարկել են Ադելի սեփական խանութից որոշ ապրանքներ և FaceTime-ի հանդիպում երգչուհու հետ։