Էդ Շիրանը հրաժարվել է սմարթֆոններից՝ հոգեկան առողջությունը պահպանելու համար

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը The Collector’s Edition-ի փոդքասթում պատմել է, որ ինքը ստիպված է եղել հրաժարվել հեռախոսից՝ հոգեկան առողջությունը պահպանելու համար։

«Ես ինձ հիասթափված ու ճնշված էի զգում, երբ օգտվում էի բջջային հեռախոսից։ Ես անընդհատ վատ տրամադրություն ունեի»,- պատմել է Շիրանը։

Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես «վարագույրը բարձրացել է»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտը հիմնականում օգտվում է էլեկտրոնային փոստից։

Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության շնորհիվ իրեն հիմա ոչինչ չի շեղում մտերիմների հետ իրական շփումից: