Երգահան Րաֆֆի Ալթունյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր և երգիչ-երգահան Հայկոյի վերջին համատեղ աշխատանքը։
Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։
«Իմ և Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։
«Թռիչք վերջին անգամ» անունը կրող երգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին։