ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր գործերին հնարավորինս շուտ անցեք: Հենց առավոտն է արդյունավետ ու հետաքրքիր ժամանակ լինելու, այն հնարավորություն կտա արագ գլուխ հանել բարդ գործերից, հաջողությամբ կարևոր բանակցություններ անցկացնել:
Ավելի ուշ բարդ շրջան կգա: Առաջին հերթին՝ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, ոչ մի բան չմոռանալն ու չխառնելը դժվար կլինի: Եվ երկրորդ՝ շրջապատողներին միշտ չէ, որ հասկանալի կլինեն ձեր գործողությունների դրդապատճառները, ստիպված եք լինելու նյարդայնությունը զսպելով նորից ու նորից բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն անսպասելի նորություններ կամ իրադարձություններ կբերի, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Չի կարելի ասել, որ դա լրջորեն կվշտացնի ձեզ, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Ինչքան շուտ ձեզ հավաքեք, այնքան արագ կտեսնեք նոր հնարավորությունները, որոնցից կուզենաք օգտվել:
Հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերության կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հոգսեր կբերի: Գործեր անսպասելի շատ կլինեն, շտապ առաջադրանքներ կհայտնվեն, ինչպես նաև հարցեր, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ, բայց ամենակարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք:
Փաստաթղթերի հետ աշխատանքը, հաշվետվություններ, պաշտոնական նամակներ ու պետկազմակերպություններին ուղղված հարցումներ կազմելը սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Փոխարենը ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից հրաշալի գլուխ կհանեք: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դուք հաճելի խոսքեր կլսեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան պիտի հասցնեք, և դուք հնարավոր է անհանգստանաք ոչինչ չմոռանալու ու բաց չթողնելու համար: Չի բացառվում, որ դրա պատճառով դժվար լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանք հազիվ թե հասկանան ձեր մտահոգության պատճառը: Դուք ձեր կյանքը նկատելիորեն կհեշտացնեք, եթե անելիքների ցուցակ կազմեք, իսկ հետո դրանից ջնջեք անկարևոր ու անշտապ բաները:
Այսօր առաջ եկած գաղափարները ուշադրություն կպահանջեն: Հնարավոր է՝ չհաջողվի դրանք միանգամից իրագործել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Իսկ մինչ այդ չարժե ինչ-որ մեկի հետ կիսվել ծրագրերով. սկզբում ամեն ինչ ինքներդ մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կարող եք օգտակար բաներ անել, և դա ձեզանից լուրջ ջանքեր չի պահանջի: Այսօր դուք ստանձնած բացառապես ամեն ինչից գլուխ կհանեք: Եթե, իհարկե, դա ձեզ հետաքրքրի: Հակառակ դեպքում դուք ձանձրանալով կարող եք սկսածը կիսատ թողնել, իսկ հետո կզղջաք դրա համար:
Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ, արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի. նրանց աջակցությունը մոտ ժամանակներս մեծ օգուտ կտա ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի հրաժարվեք օգնությունից, եթե այն հին ծանոթներն են առաջարկում: Այդպես ավելի արագ կհասնեք հաջողության, կանեք նույնիսկ ավելին, քան ծրագրել էիք: Օրը հարմար կլինի գործնական կապերն ամրապնդելու համար: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որոշ Կույսեր կարող են զբաղվել նրանով, ինչով վաղուց են հետաքրքրվում:
Այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Չի բացառվում ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին: Այստեղ կփորձեք առավելագույնս նրբանկատ լինել, ոչ ոքի չեք վիրավորի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ձեզ համար հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Լարված պահեր շատ կլինեն ու ամեն անգամ չեք կարողանա վերահսկել հույզերը: Բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք չտաքանալ: Իրավիճակը դեպի լավը փոխել հեշտ կլինի այն Կշեռքների համար, որոնք շտապողական որոշումներ չեն ընդունի, կաշխատեն ավելի շատ ինֆորմացիա հավաքել, կխորհրդակցեն մարդկանց հետ, որոնց վստահում են:
Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու ծանրաբեռնվածությունից: Եթե գործերից շեղվելու ու մի փոքր հանգստանալու հնարավորություն կա, արժե հենց այդպես էլ վարվել: Փոխեք պայմաններն ու դա ձեզ կոգեշնչի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Դուք չեք զղջա, եթե այսօր ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք՝ չափազանց բարդ համարելով: Ամեն անգամ չի ստացվի ծրագրի համաձայն գործել, բայց ձեր իմպրովիզները հաջող կլինեն, իսկ փորձարկումները սպասվածից լավ պտուղներ կտան:
Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, իսկ ձեզ համար թանկ մարդիկ կդադարեն վիճել դատարկ բաների պատճառով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. դա երկուսիդ էլ կուրախացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա. տարաբնույթ առաջադրանքներ ուշադրություն կպահանջեն: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց դա երբեմն հեշտ չի լինի: Գործը կբարդացնեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ օգնել խորհուրդներով: Ինչքան քիչ լսեք նրանց, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ինչ-որ մեկին դուք պարզապես դուր կգաք, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բազում կարևոր զրույցներ կբերի: Պատրաստ եղեք ուշադիր լսել ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում կարծիքը նախկինում ձեզ չի հետաքրքրել: Օգտակար ինֆորմացիա կարող եք ստանալ ամենազարմանալի աղբյուրներից, լավ խորհուդներ էլ կտան նրանք, ումից նման բան չէիք սպասում:
Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը, որտեղ ծանոթություններ կհաստատեք, որոնք էլ շուտով ձեզ պետք կգան: Բայց ընկերների հետ հանդիպումներից էլ հրաժարվել չարժե, քանի որ ձեզ վառ տպավորություններ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հրաշալի կլինի կարևոր հանդիպումների համար: Դուք կարող եք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր մշտապես վստահ են եղել միայն սեփական ճշմարտացիությանը, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների կվերածեք: Ձեր կարծիքը կլսեն ամենաազդեցիկ անձինք, և դա կօգնի ձեզ աշխատանքային հարցերը լուծելիս: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն:
Բայց մյուս ոլորտներում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Այսօր դուք շատ տպավորվող կլինեք, այդ իսկ պատճառով մանր տհաճությունները, ինչ-որ մեկի քննադատությունը կամ անսպասելի առաջ եկած գործերը կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել և անպայման ժամանակ գտեք ձեզ ոգեշնչող զբաղմունքների համար:
Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչի վրա արժե հիմա կենտրոնանալ ապագայում հաջողության հասնելու համար: Ներքին ձայնին վստահել կարելի է այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է անձնական հարաբերություններին: Այդպես ավելի հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, կխուսափեք վեճերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: