«Հայաստանի հավաքականն Իսրայելին թույլ չի տալիս մարզվել». Լևինան տեսանյութ է հրապարակել

Մոսկվայաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան (ազգությամբ հրեա) Instagram-ի իր էջում ամուսնու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է տնային մարզման ընթացքում։

Նշենք, որ այսօր` փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը:

Տեսանյութում երևում է` ինչպես են ամուսինները մարզվում մարզասարքերի օգնությամբ ու կատակում.

Լևինա-Հերիք է իմ հետևից վազեք։
Մարտիրոսյան-Ես ուզում եմ ուղղակի ծանոթանալ Ձեզ հետ։
Լևինա-Պետք չէ ինձ հետ ծանոթանալ։ Դուք արդեն 2 երեխա ունեք։

«2022թ․-ի ձմեռային օլիմպիական խաղերի խրոնիկան։ Հայաստանի հավաքականն Իսրայելի հավաքականին թույլ չի տալիս մարզվել»,- տեսանյութին կից գրել է Լևինան։

Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ`Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)