Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քայլի Ջեների մտերիմները խոսակցությունների տեղիք են տվել, թե նա իր որդուն տվել Էնջլ (Angel) անունը, որը թարգամանբար նշանակում է «հրեշտակ»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նման կարծիք է տարածվել Քայլիի մոր՝ Քրիս Ջեների և ընկերուհու՝ Ստեսի Կարանիկոլուի՝ սոցցանցում արած մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն կիրակի հայտնել էր, որ փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել իր և Թրևիս Սքոթի երկրորդ երեխան: 24-ամյա մայրիկը որդի է ունեցել: Զույգը նաև դուստր ունի՝ 2-ամյա Սթորմին:
«Հրեշտակի կարկանդակ» (Angel Pie),- սոցցանցում գրել է 66-ամյա տատիկը, իսկ Ստեսին գրել է «հրեշտակային փոքրիկ»:
Հայտնիների դիմահարդար Արիել Տեխադան, իր հերթին, գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ փոքրիկ հրեշտակին տեսնելուն»: