Ամերիկացի հումորիստ, դերասան Փիթ Դևիդսոնը խոստոանել է, որ ազատ ժամանակն անցկացնում ընկերների կամ սիրելիի՝ Քիմ Քարդաշյանի հետ: Այս մասին գրում է People ամսագիրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս հավելել է, որ իր առօրյան գրեթե ամբողջությամբ բաղկացած է նկարահանումների հրապարակների բաժանված հատվածներից:
«Ես Instagram կամ Twitter և նման էջեր չունեմ: Իմ առօրյայի մեծ մասը կազմված է նրանից, որ նստում եմ մեքենան և ժամանում նկարահանման հրապարակ: Կամ եթե ունենում եմ ազատ ժամանակ, այն անցկացնում եմ ընկերներիս հետ կամ նստում եմ տանը ընկերուհուս հետ: Ընդհանուր առմամբ, ես այնքան էլ գործունյա չեմ»,- ասել է Դևիդսոնը:
Դերասանի և Քարդաշյանի հանդիպումների մասին ԶԼՄ-ներում լուրեր սկսել են տարածվել 2021 թվականի նոյեմբերից: Նրանց նկատել են ձեռք-ձեռքի բռնած: Զույգը հաճախակի է միասին այցելություններ կատարել տարբեր վայրեր:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու համար ապահարզանի դիմում է ներկայացրել 2021 թվականի փետրվարին: