Ռուսական ТНТ հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թինա Կանդելակին, Ռոման Պետրենկոն որոշել է հեռանալ հեռուստաալիքի տնօրենի պաշտոնից:
«Պետրենկոն կշարունակի աշխատել «Գազպրոմ-մեդիա հոլդինգում»՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական: Նրա պարտականությունները կկատարի «Գազպրոմ-մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» գործադիր տնօրեն Թինա Կանդելակին»,- ասվում է հոլդինգի մամուլի հաղորդագրության մեջ։