Ամուսնալուծությունից հետո Լեպսի հոնորարներն աճել են

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը սկսել է երեք անգամ ավելի շատ գումար պահանջել իր ելույթների համար այն բանից հետո, երբ 2021 թվականի վերջին բաժանվեց կնոջից՝ Աննա Շապլիկովայից։

Նրա ընկերոջ՝ պրոմոուտեր Եվգենի Մորոզովի խոսքով, այժմ ինքը շոուի համար պահանջում է մինչև 17 միլիոն ռուբլի։ «Լեպսն ամուսնալուծությունից հետո դարձել է ամենաթանկ ռուս երգիչը։ Մինչ ամուսնալուծությունը Լեպսի մասնավոր համերգն արժեցել է 50 հազար դոլար։ 2022 թվականից նրա կորպորատիվ համերգն արդեն արժեն 220 հազար դոլար։ Գրիշայի հոնորարը եռապատկվել է։- մեջբերում է Մորոզովին kp.ru-ն։

Մորոզովը կարծում է, որ Լեպսը դեռ կարող է հաշտվել կնոջ հետ։ «Նա խելացի կին է։ Այո՛, Լեփսը սիրավեպեր է ունեցել, բայց ո՞ր ստեղծագործող մարդը այդպիսի հետաքրքրություններ չունի։ Նա առանց կանացի ուշադրության կհանգչի: Հանճարներին միշտ պետք են մուսաներ»,- նշել է երգչի ընկերը: