Ռուսաստանցի ռեժիսոր և «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը դատի է տվել իր դստերը՝ Մոսկվայի բնակարանի համար: Լուրը հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ խոսքը Պատրիարքի լճակներ բնակավայրում գտնվող 86 մետրանոց բնակարանի մասին է։ «Մոսֆիլմ»-ի տնօրենը դիմել է դատարան, քանի որ վճարել է բնակարանների հարկերը և կոմունալ վճարումները։
Նշվում է, որ 36-ամյա Աննա Շահնազարովան մեծացել է ԱՄՆ-ում և մինչև 2000-ականների վերջը հորը չի տեսել։ Այժմ կինն ապրում է Մոսկվայում։
Աննան ծնվել է Շահնազարովի երկրորդ ամուսնությունից։ Մայրը՝ Ելենա Սեթունսկայան, աղջկա հետ լքել է երկիրը 1989 թվականին։ Բացի Աննայից, ռեժիսորը երրորդ ամուսնությունից ևս երկու երեխա ունի՝ Իվանն ու Վասիլին։