Երգիչը Stefan-ը (Ստեֆան Հայրապետյան) Էստոնիան կներկայացնի «Եվրատեսիլ 2022» մրցույթում։ Արտիստը ժյուրիի գնահատականների և քվեարկության արդյունքում հաղթել է «Eesti Laul-2022» ազգային ընտրության փուլը։ Այս մասին գրում է News.am Style-ը։
«Hope» երգը կհնչի Թուրինում կայանալիք «Եվրատեսիլ 2022»-ի բեմում։
«Եվրատեսիլ 2022» 66-րդ մրցույթը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում․ «Måneskin» խումբը «Zitti e buoni» երգով հաղթել է նախորդ տարվա մրցույթում, որն անցկացվում էր Ռոտերդամում՝ Նիդերլանդներ։