51-ամյա երգչուհի Նարգիզը հայտնվել է Մոսկվայի «Октябрь» կինոկենտրոնի կարմիր գորգին՝ Ալեքսեյ Պիմանովի «Տասնմեկ լուռ տղամարդ» ֆիլմի պրեմիերային։ kp. ru-ն միջոցառմանը արտիստուհուն հարցրել է իր անձնական կյանքի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ ամուսնացել է իր սիրելիի հետ, ով իրենից փոքր է 12 տարով։
Նարգիզ Զակիրովան չի հստակեցրել՝ արդյոք ամուսնությունը թղթի վրա է ձևակերպված է, թե՝ ոչ։
«Մենք հարսանիք արեցինք Ֆրանսիայում՝ Դեղին ջրաղացում՝ Սլավա Պոլունինի մոտ»,- հրատարակությանը պատմել է արտիստուհին։ Նրա ընտրյալը 39-ամյա տեխնիկ Անտոն Լովյագինն է։
Զույգը ծանոթացել է ութ տարի առաջ։