Դանիացի արքայազն Ֆելիքսը դարձել է Georg Jensen ապրանքանիշի դեմքը և լուսանկարվել հայտնի ոսկերիչ Ժակլին Ռաբունի կողմից մշակված շղթաների նոր հավաքածուի գովազդում։ Լուսանկարներում արքայազնը հայտնվել է սև հագուստով։
Ֆելիքսը, կարծես թե, ցանկանում է գնալ իր ավագ եղբոր՝ Նիկոլայի հետքերով, ով քայլել է Burberry-ի շոուում 2018 թվականին և վերջերս զարդարել է Vogue Scandinavia-ի փետրվար-մարտ ամսվա համարի շապիկը։ Ֆելիքսը 19 տարեկան է, և նախորդ տարի նա չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին. օգոստոսին նա պատրաստվում էր լեյտենանտ դառնալու պատրաստվածություն անցնել բանակում, բայց մեկ ամիս անց հասկացել է, որ բանակն իր տեղը չէ։
Ֆելիքսը արքայազն Յոահիմի և նրա կնոջ՝ Ալեքսանդրայի կրտսեր որդին է՝ Դանիայի թագուհի Մարգրետե II-ի թոռը։