Netflix-ը հրապարակել է «Bridgerton»-ի նոր եթերաշրջանի թրեյլերը՝ հայտնում է Collider-ը։
Սերիալը կենտրոնանում է Բրիջերթոնների և նրանց միջավայրի վրա: Սերիալի առաջին եթերաշրջանը նվիրված էր մեծ ընտանիքի քույրերից մեկին՝ Դաֆնեին (Ֆիբի Դայնևոր) և Հասթինգսի դուքսին (Ռեջ-Ջին Փեյջ)։
Առաջին եթերաշրջանը հիմնված էր Ջուլիա Քուինի «The Duke and I» վեպի վրա։ Երկրորդը հիմնված է լինելու գրողի մեկ այլ ստեղծագործության՝ «The Vicount Who Loved Me»-ի վրա։ Նոր սերիալի գլխավոր հերոսը Բրիջերթոն եղբայրներից Էնթոնին է (Ջոնաթան Բեյլի)։
The Bridgertons-ի շարունակությունը Netflix-ում կհայտնվի մարտի 25-ին: