Հրապարակվել են Օսկարի մասնակիցներին և հանդիսատեսին ներկայացվող պահանջները

«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսատեսից, հյուրերից և ներկաներից կպահանջվի ներկայացնել PCR թեստեր կամ պատվաստվել կորոնավիրուսի դեմ. այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցելու կանոնները կհամապատասխանեն Կալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտի կողմից սահմանված պահանջներին: Միացյալ Նահանգների այս տարածաշրջանում կառավարությունը որոշում է կայացրել խիստ պայքարել ապատեղեկատվության դեմ և խթանել պատվաստումները, ինչպես նաև մեծացնել դեղերի պաշարները։