Warner Bros կինոստուդիայի ներկայացուցիչները, Variety-ի փոխանցմամբ, հերքել են Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» դասական եռերգության ֆիլմերի իրավունքների վաճառքի մասին լուրերը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ The Saul Zaentz-ը, որին պատկանում է 20-րդ դարի երկրորդ կեսի բրիտանացի գրողի ստեղծագործությունների իրավունքների պորտֆելը, աճուրդի է հանում «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի ադապտացիաների իրավունքները։ Warner Bros. պարզաբանել է, որ դա այդպես չէ։
Նրանք նշել են, որ Թոլքինի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված կինոնախագծերի իրավունքները, ինչպես գեղարվեստական, այնպես էլ անիմացիոն ֆիլմերում, պատկանում են Warner Bros-ին։