Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան Instagram-ում խոսել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի հետ կապված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցին «ստիպել» են պարտվել դոպինգ սկանդալով։
«Վալիևային «կոտրեցին», ինչպես և ցանկանում էին, աղջիկը չդիմացավ։ Իսկ ո՞վ կարող էր դիմանալ 15 տարեկանում»,- վրդովվել է Կուդրյավցևան։
Փետրվարի 17-ին Կամիլա Վալիեւան Պեկինի օլիմպիական խաղերի կանանց մենասահքի մրցաշարում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Կարճ ծրագրից հետո նա առաջատարն էր, սակայն ազատ ծրագրում մի քանի սխալների արդյունքում կորցրեց իր առավելությունը։ Կանանց շրջանում ոսկին նվաճել է մեկ այլ ռուս գեղասահորդուհի՝ Աննա Շչերբակովան, արծաթը՝ Ալեքսանդրա Տրուսովան։
2022 թվականի Օլիմպիական խաղերին Վալիևայի մասնակցության ժամանակ դոպինգային սկանդալ է ծագել։ Մարզուհու նմուշում, որը նա հանձնել է 2021 թվականի դեկտեմբերին, հայտնաբերվել է արգելված նյութ՝ տրիմետազիդին։ Այս պահին այս փաստը գտնվում է նախաքննության փուլում։