Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը` Իննան, Շրի Լանկայի իրենց հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։
Ինստագրամի իր էջի stories բաժնում հրապարակված տեսանյութում Իննան դստեր` Շուշաննայի հետ կանգնած է լողավազանի մոտ։
Լուսանկարներից մեկում էլ փոքրիկը միայնակ է, հագին` կարմիր լողազգեստ ու համապատասխան գլխարկ։ «Իմ ծաղիկ»,- գրել է Իննան։
Ծովափնյա հանգստի լուսանկարներին կից հետևորդները բազմաթիվ գեղեցիկ խոսքեր են հղել երգչի կնոջն ու ընտանիքին. «Գեղեցկուհի», «Հիասքանչ հայուհի», «Հաճելի հանգիստ եմ ցանկանում» և այլն։
Գուրգեն Դաբաղյանն ու ռուսաստանաբնակ Իննան ամուսնացել են 2019 թվականին։ Շուշանը նրանց առաջնեկն է, ծնվել է 2020 թվականի հուլիսի 15-ին։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram