Բռնաբարության սկանդալից հետո արքայազն Էնդրյուն գաղտնի այցելում է Եղիսաբեթ թագուհուն

Անցյալ ամիս Եղիսաբեթ 2-րդի որդի արքայազն Էնդրյուին զրկել են մի շարք տիտղոսներից ու կոչումներից։ Բրիտանական թագավորական ընտանիքը ստիպված է եղել նման միջոցների դիմել սկանդալից հետո, երբ արքայազնին մեղադրել են բռնաբարության համար։

Եղիսաբեթ 2-րդը շարունակում է աջակցել որդուն։ Պարզվում է, որ Յորքի դուքսն ամեն գիշեր Վինձորի ամրոցում այցելում է մորը։

«Էնդրյուն շատ զուսպ էր և միշտ փորձում էր հեռու մնալ լրատվամիջոցներից: Նա գիտի, որ ցերեկային ժամերին պապարացիները հետևում են իրեն, հետևաբար լավագույն պահը թագուհուն այցելելու մութ ժամանակն է: Արքայազնը զղջում է և ներողություն խնդրում թագուհուց այն բոլոր անախորժությունների համար, որոնք նա պատճառել է մորը»,- պատմել է աղբյուրը The Sun-ին:

«Նա երախտապարտ է թագուհուն աջակցության համար։ Միանգամայն ճիշտ է, որ Եղիսաբեթ 2-րդը քնքշանքով է վերաբերվում Էնդրյուին և նրան համարում է իր սիրելի որդին»,- ասել է աղբյուրը։