Համացանցում են հայտնվել Դևա Կասելի նոր ֆոտոշարքից լուսանկարներ․ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը նկարահանվել է Muse Magazine-ի համար: Աղջիկը փորձել է մի քանի կերպարներ. լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ջուլիետ Աբիտբոլի կողմից:
Հրատարակչությանը տված հարցազրույցում Դևան պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան մոդելային բիզնեսում։
«Մոդելային աշխարհին ինձ ծանոթացրել են դեռ շատ փոքր ժամանակ։ Մայրս ու հայրս ինձ միշտ տանում էին իրենց հետ աշխատելու։ Բայց մի քանի տարի առաջ ես իսկապես մտա այս գեղեցիկ աշխարհ: Ֆոտոշարքներից մեկի ժամանակ «կայծ» զգացի ու հասկացա, որ ուզում եմ դառնալ այս աշխարհի մի մասը։ Ընտանիքս միշտ աջակցել է իմ ընտրությանը, և մոդելային բիզնեսը բացառություն չէ։ Ծնողներս ինձ շատ են օգնում աշխատանքում»,- պատմել է Դևան։
Վերջին մի քանի տարիների ընթացքում նա հասել է կարիերայի տպավորիչ հաջողությունների. Դևան մի քանի անգամ հայտնվել է ամսագրերի շապիկներին, մասնակցել Dolce & Gabbana-ի գովազդային արշավին և քայլել պոդիումով: