Ռուսաստանը զրկվել է «Եվրատեսիլ 2022»–ին մասնակցելու իրավունքից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը մրցույթի կայքում և սոցցանցային էջերում:
Որոշումը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։
«Ռուսական որևէ խումբ չի կարող հանդես գալ «Եվրատեսիլին»: Որոշումն ընդունվել է «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ հաշվի առնելով EBU-ի միջոցառման կանոնները և արժեքները»,- նշված է հայտարարության մեջ։
Մրցույթը կկայանա 2022 թվականի մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում։