«Թեման փակ է ինձ համար». Լիդուշիկի պատասխանը՝ Անգելինա Գասպարյանին

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է երգչուհի Լիդուշիկի հարցազրույցը, որտեղ երգչուհին անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա դստերը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանին, ինչը զայրացրել է Անգելինային և ի պատասխան նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում  արձագանքել էր Լիդուշիկին:

ArmLur.am-ն այս մասով փորձել է զրուցել Լիդուշիկի հետ, պարզելու համար, թե արդյոք տեսել է Անգելինայի արձագանքը և ինչպես կմեկնաբանի այն:

Լիդուշիկը կայքի հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել, միայն նշել է, որ թեման փակ է իր համար. «Չեմ ցանկանում խոսել»: