Balenciaga նորաձևության տունը իր նոր հավաքածուի ուցադրության հյուրերին ուղարկել է կոտրված iPhone-ներ՝ ավանդական թղթային հրավերի փոխարեն։ Անսարք iPhone-ների վրա փորագրված է 2022 թվականի աշուն/ձմեռ ցուցադրության ամսաթիվը և ժամը, գրում է dailymail.co.uk-ը։
Անսովոր «հրավիրատոմսը» վերնագրված է՝ «2022 թվականի ինքնատիպ արտեֆակտ»։ Ի դեպ, հեռախոսն իրական է, բայց ենթակա չէ գործածման։
Ապրանքանիշի ցուցադրությունը տեղի կունենա այս կիրակի և կհեռարձակվի ուղիղ եթերով Balenciaga-ի կայքում։