Դերասանուհի Լիանա Հակոբյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 26 կգ նիհարելուց հետո Լիանան ավելի համարձակ է դարձել հագուստի ընտրության հարցում: Նա հաճախ է ընդգծում իր գեղեցիկ կազմվածքը:
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասել էր, որ սիրելին իրեն շատ է օգնել նիհարելու փուլում. «Երբ պետք է երեկոյան ոչինչ չուտեի, մոտիվացիայի մեծ աղբյուր էր պետք: Սիրելիս կողքիս էր, ինչը շատ կարևոր է: Կարող էր ասել, որ պետք չէ նիհարել, գնանք ինչ-որ բան ուտելու, բայց նա ոգևորում էր ինձ, ասում էր՝ դիմացիր: Շատ զույգեր գիտեմ, որտեղ աղջիկները քաշ են հավաքում, ասում են՝ ինչպե՞ս կարող է տղան ուտել, իսկ իրենք ոչ: Այնպես որ, միայնակ չես կարող, կողքից քեզ ուժ է պետք: Սիրելիս նիհար, բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածք ունի, ինքս էլ չէի ցանկանում նրա ավելորդ քաշ ունենալ»,- նշել էր նա:
Լիանան այս շրջանում չի նկարահանվում նոր նախագծում: Վերջին նախագիծը, որում նա ներկայացել է, եղել է «Դեպի ճամբարը»: Ավելի վաղ նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը հայտնել էր, որ այն նոր եթերաշրջան չի ունենալու: