Դերասանուհի Զենդայան ծաղկազարդ զգեստով Փարիզում մասնակցել է Valentino-ի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Զենդայան ներկայացել էր վառ վարդագույն սմոքինգով, որը պատված էր ծաղիկներով։ Նա իր տեսքը ավելի գեղեցկացրել էր մեծ բացվածք ունեցող շապիկով, ոսկեգույն ականջօղերով և բարձրակրունկներով։ Ոճաբանները նրա համար ընտրել էին գեղեցիկ դիմահարդարում և ուղիղ մազերի հարդարում։
Հիշեցնենք, որ դերասանուհին նախորդ տարվանից ի վեր հանդիպում է դերասան Թոմ Հոլանդի հետ, պապարացին նրանց լուսանկարել է մեքենայում համբուրվելիս, իսկ ավելի ուշ, նրանք ներկայացել են միասին իրենց ընդհանուր ըներոջ ամուսնությանը։