«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի դերասան Թելման Խաչատրյանը վերադարձել է ԱՄՆ-ից, ինչից անմիջապես հետո գնացել է նկարահանումների: Այս մասին գրում է Tert.am Life-ը։
Նկարահանման հրապարակից նա և դերասանուհի Էթերի Ոսկանյանը համատեղ հրապարակում են արել և այն մակագրել «Կարոտած»:
Լուսանկարում նաև Արսեն Լևոնյանն ու Անահիտ Մանուկյանն են, սակայն առավել քննարկվում է Թելման-Էթերի զույգը, քանի որ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի մեկնարկից հետո շատ է քննարկվում, որ նրանք սիրավեպ ունեն:
Թելմանն ու Էթերին նաև առանձին հոլովակ են հրապարակել, որի ձայնն անջատված է և հասկանալի չէ՝ ինչ են խոսում: Թեև տեսանյութում երևում է, որ Էթերին գլխով դրական նշան է տալիս, կից Թելմանը գրել է. «Հարցնում եմ կարոտե՞լ ես ինձ, ասում է՝ չէ»:
Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ: