Իվան Ուրգանտը մեկնաբանել է ընտանիքի հետ Ռուսաստանը լքելու մասին լուրերը

43-ամյա Իվան Ուրգանտը վստահեցրել է, որ ինքը չի փախել Ռուսաստանից, այլ ընտանիքի հետ գնացել է ճամփորդության։ Այս մասին հայտնում է  Starhit-ը:

Շոումենի խոսքով՝ ինքը կարճ ժամանակով է լքել հայրենի երկիրը։ «Ոչ մի փախուստ․ ինձ թույլ տվեցին արձակուրդ գնալ, և ես շուտով կվերադառնամ»,- գրել է հաղորդավարն իր անձնական բլոգում։

Նա չի նշել, թե որ երկրում է գտնվում,  սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ Որգանտը Իսրայելում է։

«Նա հիմա նկարահանումներ չունի, երեխաներն արձակուրդ ունեն, նա որոշել է արձակուրդ գնալ»,- ասել են աղբյուրները։

Լրատվամիջոցը նշում է, որ փետրվարի վերջին «Առաջին ալիքը» դադարեցրել է «Երեկոյան Ուրգանտ» շոուի հեռարձակումը։ Հաղորդավարը չի մեկնաբանել հաղորդման փակումը, սակայն Քսենիա Սոբչակը հաճույքով է խոսել այդ մասին՝ իմ աղբյուրի համաձայն՝ որոշում է կայացվել փակել Evening Urgant-ը։

Հայտնի նախագծի թիմն իր հերթին վստահեցնում է, որ բոլորը ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, հենց ամեն ինչ վերադառնա իր բնականոն հուն, շոուն կվերադառնա եթեր։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնում էին Ուրգանտի՝ երկիրը լքելու հավանական որոշման մասին։