Լոս Անջելեսում կայացած Fenty Beauty միջոցառման ժամանակ երգչուհի Ռիհանան հայտնվել է բաց որովայնով և արծաթագույն հանդերձանքով: Վզնոցն ընդգծվել է աստվածուհի Իսիսին պատկերող դաջվածքով, որը նվիրված է երգչուհու մահացած տատիկին։
Մետալիկ էֆեկտով վերնաշապիկը լրացրել է երկար կիսաշրջազգեստը՝ չափազանց ցածր գոտկատեղով:
Երգչուհին անհավանական տպավորիչ կերպարը լրացրել է մեծ զարդերով և համապատասխան դիմահարդարմամբ՝ արծաթե գծերով: Բայց հանդերձանքի հիմնական շեշտը, իհարկե, երգչուհու որովայնն էր՝ ընդգծված ադամանդե շողշողացող գոտիով։
Մամուլի հետ զրույցում Ռիհանան նշել է, որ հղիությունը սեքսուալ հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ավելին, նա գոհ է ցանկացած փոփոխությունից, որը տեղի է ունենում իր մարմնի հետ: