Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենի մոտ Ուկրաինա այցելելուց հետո կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այդ մասին գրում է Metro-ն։
Հրատարակության տվյալներով՝ 61-ամյա դերասանը պետք է մասնակցեր ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել մարտի 12-ին։ «Licorice Pizza» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը, մրցանակի է արժանացել։ Այն մասին, որ Փենի թեստը դրական է եղել, բեմում պատմել է ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը, ով նկարահանել է այս ֆիլմը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Շոն Պենի հետ։ Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ դերասանը եկել է Կիև՝ «արձանագրելու այն բոլոր իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում»։