«Միսս աշխարհ 2021» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Կարոլինա Բելյավսկան Լեհաստանից: Այս մասին հաղորդվում է մրցույթի կայքում։
Պարգևատրման արարողությունը կայացել է Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում: Թագը հանձնել է «Միսս աշխարհ – 2019» տիտղոսին արժանացծ Թոնի-Էնն Սինգհը Ջամայկայից:
Մրցույթին մասնակցել են 97 աղջիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրաքից և Սոմալիից, երկու երկրներ, որոնք առաջին անգամ են իրենց ներկայացուցիչներին ուղարկել «Միսս աշխարհ» մրցույթին։ Եզրափակիչ դուրս է եկել ընդամենը 40 մասնակից։
2021 թվականին մի քանի տարի առաջ չեղարկված լողազգեստների մրցույթը վերադարձել է «Միսս աշխարհ» ծրագիր։ Եզրափակչի մասնակիցները մրցել են նաև մի քանի լրացուցիչ անվանակարգերում: Դեռ դեկտեմբերին տաղանդների մրցույթում հաղթող էր ճանաչվել Մոնղոլիայի ներկայացուցիչ Բորտե-Ուջին Անուն, լավագույն մոդել՝ Կոտ դ’Իվուարից Օլիվիա Յասեն, իսկ սպորտային մրցույթում հաղթել էր Մեքսիկայից Կարոլինա Վիդալեսը։
«Միսս աշխարհ» մրցույթի եզրափակիչը ի սկզբանե պետք է կայանար 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, սակայն արարողությունը վերջին պահին չեղարկվել է COVID-19-ի բռնկման պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն։ Մրցույթի եզրափակիչն անցկացվել է Իսրայելի Էյլաթ քաղաքում։