Դերասանուհի Բոնի Ռայթը, ով առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերում Ջիննի Ուիզլիի դերով, ամուսնացել է իր ընկերոջ՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Այս մասին դերասանուհին հայտնել է իր Instagram-ում։
Արարողությունը կայացել է Մեծ Բրիտանիայում, որին ներկա են եղել զույգի ամենամոտ ընկերները։ Ավելի ուշ Բոնին հրապարակել է գրառում, որում հերթական անգամ սեր է խոստովանել ամուսնուն։
«Երեկ իմ կյանքի լավագույն օրն էր։ Շնորհակալ եմ ամուսնուս»,- գրել է դերասանուհին։
Ի դեպ, այս ամուսնությունն առաջինն է դերասանուհու համար. 2011 թվականին նա նշանված էր Ջեյմի Քեմփբել Բոուերի հետ, ով նույնպես նկարահանվել է Հարրի Փոթերի մասին ֆիլմում։ Մեկ տարի անց զույգը հայտնել է բաժանության մասին: