Ռուս կինոռեժիսոր Անտոն Դյակովը՝ «Օսկար»-ի առաջադրված «Բոքսբալետ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի հեղինակը, չի կարողացել ԱՄՆ վիզա ստանալ, ուստի չի կարող մասնակցել մրցանակաբաշխության հաղթողների հայտարարման արարողությանը, որը տեղի կունենա մարտի 27-ին։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։
«Վիզա չկա, վիզա չտվեցին, խնդրեցինք, բայց Ռուսաստանում հյուպատոսությունն արդեն վաղուց փակվել է։ Այլ երկիր ենք դիմել, նույնիսկ հաղորդագրություններ չեն եղել, որ «արի հարցազրույցի» կամ նման բան։ Ես մնում եմ հավակնորդ, դա չի կարելի խլել, բայց արարողությանը մասնակցել անհնար է»,- ասել է ռեժիսորը։
Նա նաև ընդգծել է, որ հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին։