Երգիչ Անդրեն, որ օրեր առաջ հայտնել էր իր առողջական ծանր վիճակի մասին, Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ձեռնափայտի օգնությամբ դժվարությամբ քայլում է և գրել, որ քայլելն իր համար արդեն հաղթանակ է։
«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։ Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։ Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության, աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»,- տեսանյութին կից գրել է երգիչը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ողնաշարի հետ կապված խնդիր ունի։
Посмотреть эту публикацию в Instagram