Netflix-ը փաստացի դադարեցրել է «Վատ տղաների» չորրորդ ֆիլմի արտադրությունը՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ, հայտնում է The Hollywood Reporter-ը: Ավելի վաղ «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ դերասանը բռունցքով հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին՝ կնոջ մասին կատակի պատճառով:
Նշվում է, որ նկարահանման աշխատանքներն արդեն ընթանում էին, և Սմիթին հաջողվել էր ստանալ սցենարի 40 էջը։ Միևնույն ժամանակ, կինոմրցանակաբաշխությունից մեկ շաբաթ առաջ ռեժիսոր Դևիդ Լեյչը լքեցլ էր նկարահանող խումբը՝ աշխատանքի անցնելով Universal ստուդիայի նախագծում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիլ Սմիթի մասնակցությամբ «Արագ և ազատ» ֆիլմի նկարահանումները ևս դադարեցվել են։
Մարտի 27-ին Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ հոլիվուդյան դերասանը բեմ էր բարձրացել և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ։