Երկրպագուները քննադատել են ռեալիթի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանին և Blink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ հանրության առաջ համբուրվելու համար, հայտնում է The Sun-ը։
Քարդաշյանն ու Բարքերը արարողությանը եկել էին համապատասխան սև հագուստներով և արևային ակնոցներով և համարձակորեն համբուրվել տեսախցիկի առաջ: Նման վարքագիծ նրանք դրսևորել էին նաև մեկ շաբաթ առաջ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։
Սոցցանցերում զույգի անկեղծ պահվածքը չի գնահատվել. լուսանկարները, որոնցում երևում են հայտնիների լեզուները, երկրպագուների կողմից անվանվել են աչք ծակող և զզվելի։
Քորթնի Քարդաշյանը նախկինում հարաբերությունների մեջ է եղել լուսանկարիչ Սքոթ Դիսիկի հետ և զույգն ունի երեք երեխա։ Սքոթը շարունակում է զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ 2022 թվականի գարնանը կամ ամռանը Քարդաշյանն ու Բարքերը ծրագրում են ամուսնանալ։