Այս գիշեր Լաս Վեգասում կայացել է «Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխությունը։ Երիտասարդ և խոստումնալից երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն գերազանցել է ինքն իրեն և հաղթել միանգամից 3 անվանակարգեր՝ «Լավագույն նոր կատարող», «Լավագույն փոփ սոլո կատարում» և «Լավագույն փոփ վոկալ ալբոմ»։
Բաղձալի մրցանակը ստացած հայտնիները բարձրացել են կարմիր գորգի վրա, որ ընթացքում հուզված Օլիվիա Ռոդրիգոն պատահաբար գցել է իր 3 մրցանակներից մեկը՝ ջարդելով այն:
Ի դեպ, նույն իրավիճակը պատահել էր Թեյլոր Սվիֆթի հետ 2010 թվականին: