Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ` ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախկին քթով»,- ասել է նա:
Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած սուպերմոդելն ասել է, որ կցանկանար, որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ:
Թեև Հադիդին մեղադրում են այլ վիրահատական միջամտություների համար ևս, սակայն 25-ամյա մոդելը հերքում է այդ մասին բոլոր խոսակցությունները:
«Մարդիկ միշտ ասելիք ունեն, բայց ես միշտ սխալ եմ հասկացվել իմ ոլորտում և ինձ շրջապատող մարդկանց կողմից»:
Հադիդը նաև անկեղծորեն պատմել է իր հոգեբանական խնդիրների մասին, երբ անցյալ տարվա նոյեմբերին Instagram-ում հրապարակել էր բազմաթիվ տխուր լուսանկարներ:
«Ես շատ խնդիրներ եմ ունեցել, ու հասկացել եմ, որ ինքդ պիտի աշխատես քո հոգեկան խնդիրները բուժելու համար: Միայն այդ դեպքում դու կհասկանաս, թե ինչպես ազատվել դրանցից»,- ասել է Բելլան:
Բելլա Հադիդը՝ խոսել է նաև իր քրոջ՝ մոդել Ջիջի Հադիդի հետ տհաճ համեմատությունների մասին:
«Ես քույրերից տգեղն էի, թխահեր էի: Ես Ջիջիի նման սառնասիրտ ու շփվող չէի: Եվ ցավոք, երբ քեզ շատ անգամներ նույն բանը կրկնում են, դու պարզապես հավատում ես դրան: Ես միշտ ինքս ինձ հարցնում էի՝ մի աղջիկ, որն ունի անհավանական շատ խնդիրներ, անհանգստություն, դեպրեսիա, ով ատում է, որ իրեն դիպչում են, ինչպե՞ս է զբաղվում այս բիզնեսով: Բայց տարիների ընթացքում ես հաղթահարեցի այդ ամենը և պարզապես դարձա լավ դերասանուհի»: