Ամերիկյան հեռուստաաստղ Քլոյե Քարդաշյանը վերջին ամիսներին ակտիվ մարզվում է: Արդյունքն ակնհայտ երևում է աստղային հայուհու վերջին լուսանկարներում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 37-ամյա Քարդաշյանը նկարահանվել է Good American հագուստի ապրանքանիշի գովազդային ֆոտոշարքում՝ ցուցադրելով բարեկազմ ու մարզված մարմինը:
Պարբերականը հիշեցնում է, որ Քարդաշյանն օրերս հերքել էր հետևորդների պնդումն առ այն, որ իր նստատեղը պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ ընդգծելով, որ բարեմասնությունները մարզասրահում քրտնաջան մարզումների արդյունք են: