Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թյուրիմացություններից խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն լավը կլինի նոր, թեկուզ՝ ոչ այնքան կարևոր գործեր սկսելու համար: Դուք կսովորեք մի բան, որը շուտով անպայման պետք կգա, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ձեր հուսալի համախոհները կդառնան:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք ընդհանրապես նման չեն լինի ձեր հին ընկերներին: Շփումները հետաքրքիր կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար. պիտանի իրեր ձեռք բերելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք համագործակցել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Դուք ոչ միայն հզոր համախոհներ, այլև հուսալի ընկերներ կգտնեք:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Հնարավոր է շահավետ գործարքներ կնքեք: Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք: Այդ հատվածում օգտակար կլինի հոգսերից շեղվելը, նոր վայրերում լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը բավական լարված հուզական դաշտով կառանձնանա, ապրումներ ու հուզումներ շատ կլինեն: Սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարությունները հաղթահարելու ձևն արագ կգտնեք: Ձեզ հաճույքով կաջակցեն հին ծանոթներն ու փորձված համախոհները:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հաջողություններ ու նկատելի դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Երեկոն հարմար կլինի սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը արդյունավետ կլինի: Բարդ, նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած գործերից գլուխ հանելու համար մի քանի ժամ պետք կլինի: Դուք ոչ միայն սեփական խնդիրները կլուծեք, այլև կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Անպայման պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ժամանակը երկար մտորումների վրա չեք ծախսի. լավ գաղափարները միանգամից կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, բայց նույնպես բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ընկերների և ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների մասին կպայմանավորվեք, արագ որոշակիություն կմտցնեք ապագայի ընդհանուր ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է կարևոր մի բան ստանձնելու համար: Հնարավոր է բարդ լինի, բայց դա ձեզ չի վախեցնի, չի շեղի ու չի ստիպի հրաժարվել մտածածից: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք նման բան չէր սպասում: Չի բացառվում՝ ձեզ համար հաջողությամբ լուծվեն իրավաբանական ու ֆինանսական հարցերը:

Միակ բանը, որը կարող է բարենպաստ պատկերը փչացնել, դա նպատակներին հնարավորինս արագ հասնելու, անհապաղ ուզածը ստանալու սեփական ցանկությունն է: Մի քիչ համբերություն է պետք, և ամեն ինչ հաջող կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի լուրերով ու հետաքրքիր առաջարկներով: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կզգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել: Բացի այդ, հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք:

Ավելի ուշ կգա վաղուց սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար բարենպաստ շրջանը: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը մյուսները չեն նկատել, և դա թույլ կտա խուսափել սխալներից: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու, փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Նույնիսկ լավ ծանոթ գործերը բավական երկար ժամանակ կպահանջեն, սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի: Կարող եք օգնության դիմել հին ծանոթներին. նրանք հաճույքով ձեզ կաջակցեն, կանեն այն, ինչ պետք է:

Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու և ձեզ համար թանկ մարդուն ընդառաջ գալու համար: Մտերիմների հետ անկեղծ զրույցը թույլ կտա խուսափել շատ ու շատ թյուրիմացություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք ուշադիր կլսեք նրանց, ում տեսակետը տարբերվում է ձերինից և անպայման պիտանի մի բան կիմանաք: Կհաջողվի նորովի նայել սովորական բաներին. հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբ կդնեն:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Դուք լավ գնումներ կանեք, գործարքներ կկնքեք, որոնք շահույթ կբերեն: Գումարի հետ կապված հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք չեք վշտանա, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, կօգնի ցանկացած իրավիճակից ելք գտնել: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Բայց դուք չեք բարկանա, հանգիստ ամեն ինչ մի քանի անգամ կբացատրեք:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք քննադատություններին փիլիսոփայորեն մոտենալ, հունից դուրս չգալ, երբ ձեզ անտեղի խորհուրդներ տան ու կյանք սովորեցնեն: Կողքից կարող է թվալ, թե դուք չգիտեք՝ ինչի վրա կենտրոնանալ, ձեր արարքների դրդապատճառներն էլ բոլորին հասկանալի չեն լինի: Արժե մի փոքր սպասել. շուտով շրջապատողների համար պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում:

Օրվա երկրորդ կեսին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե հաջողվի: Պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, տնային խնդիրները կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը. հավանական են անսպասելի իրադարձություններ ու հանդիպումներ: Դրանց պատճառով պիտի հետաձգեք որոշ գործեր ու կենտրոնանաք մյուսների վրա: Չի բացառվում՝ բարդ աշխատանքային խնդիրներ հայտնվեն, որոնք պիտի անհապաղ լուծվեն: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Դուք հերթական անգամ կհամոզվեք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Լավ խորհուրդներ կտան ավագ հարազատները: Լսեք նրանց հուշումներն ու կհեշտացնեք ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարելի է սկսել կարևոր հանդիպումներից, ծրագրերը քննարկելուց, ապագայի մասին զրուցելուց: Դուք պիտանի մի բան կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի որոշակիություն մտցնել ծրագրերում: Չի բացառվում՝ հին ծանոթները հետաքրքիր մի բան առաջարկեն կամ հուշեն, թե որ խնդիրների լուծման վրա արժե կենտրոնանալ:

Ավելի ուշ կգա փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելու ժամանակը: Հնարավոր է՝ պետք լինի դիմեք պետկազմակերպություններին, պաշտոնական հարցումներ անեք: Նկատի ունեցեք, որ այդ ամենը սպասվածից ժամանակատար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: