Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որը համարվում է արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից, երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման:
Daily Mail-ը նկատում է, որ 52-ամյա Լոպեսի մաշկն անթերի է:
«Սա իմ բնական դեմքն է, չկա որևէ ֆիլտր կամ հատուկ լուսավորում»,- ասել է լոգարանից հենց նոր դուրս եկած Լոպեսն ինստագրամյան էջում տեղադրած տեսանյութում, որում պատմել է մաշկի խնամքի մասին։