Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Լոս Անջելեսում մասնակցել է նոր ընտանեկան իրապատում շոուի պրեմիերային, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ շոուն ցուցադրվում է Hulu հարթակում:
41-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացել է երիտասարդ ընկերոջ՝ 28-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնի ուղեկցությամբ: Պապարացիները նրանց լուսանկարել են՝ ձեռք-ձեռքի տված:
Հեռուստաաստղը հատուկ այս առիթի համար կրել է խոր լանջաբացվածքով մոխրագույն կիպ զգեստ, որն ընդգծել է նրա բարեմասնությունները: