Մենչի դստեր՝ 18-ամյա Էլինայի նշանդրեքն ԱՄՆ-ում և Սարգիս Եղիազարյանի երգը՝ նվիրված նրան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատծ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան, երեկ նշանվել է։ Մենչը հրապարակում է արել օրվանից։

Երգիչ Սարգիս Եղիազարյանն Էլինայի համար անվանական երգ է կատարել, որի ժամանակ էլ սիրելին մատանի է նվիրել 18-ամյա աղջկան։

«Շնորհավոր իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ, շա՜տ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մենչը։ Երեկոյի ընթացքում երգել է նաև Քրիստինե Պեպելյանը։

Նշենք, որ Tert.am Life-ի հետ զրույցում Մենչը խոսել էր դստեր՝ ընկեր ունենալու մասին և ասել, որ խոսակցությունները, թե Էլինայի նշանածը մեծահարուստ է, չեն համապատասխանում իրականությանը։ «Հեքիաթ է։ Խոսելով չենք հասկանում, որ կարող ենք նեղացնել երեխային։ Բոլորի պես աշխատող, ապրող մարդիկ են»,- ասել էր նա։

Անդրադառնալով իր ապրումներին՝ Մենչը խոստովանել էր, որ դժվարությամբ է ընդունել աղջկան այլ ընտանիք ճանապարհելու մտքի հետ։ «Ես շատ ծանր եմ տարել, 4 օր չեմ քնել»,- խոստովանել էր նա։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Armen Petrosyan (@mench.petrosyan)