Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը գարնանային նոր ֆոտոշարք ունի, որը ներկայացրել է Ինստագրամի իր հետևորդներին։
Լուսանկարներին կից Աննան գրառում է արել կանանց ինքնագնահատականի և սեփական եսն ընդունելու մասին՝ նշելով, որ կանայք պետք է լինեն այն, ինչ կան, սովորեն ընդունել իրենք իրենց և ամբողջ աշխարհը կրկին կիմանա՝ ինչ է ծիծաղը։
Նշենք, որ Աննան ժամանակին ներկայանում էր նաև որպես դերասանուհի, սակայն տևական ժամանակ է՝ դադարել է նկարահանվել հեռուսդտատեսային նախագծերում։
Ժամանակ առ ժամանակ նա ներկայանում է որպես մոդել։