Այս գարնան, թերևս, ամենասպասված պսակադրության գլխավոր հերոսն ու հերոսուհին՝ Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը նոր լուսանկարներ են հրապարակել շքեղ միջոցառումից, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորապսակները հրապարակել են բրիտանական Vogue-ի լուսանկարիչ Գերման Լարկինի ֆիքսած կադրերը, որոնք ավելի ուշ հրապարակվելու են հեղինակավոր ամսագրում:
Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողության վրա ծախսվել է 3,5 մլն դոլար: Այն անցկացվել է հարսնացուի հոր՝ միլիոնատեր Նելսոն Պելցի շքեղ առաձնատանը: Հարսնացուն կրել է Valentino ճերմակ զգեստ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 23-ամյա փեսայի աստղային հայրիկը շնորհավորական խոսքի ժամանակ չի կարողացել զսպել հուզմունքը:
«Նիկո՛լա, մենք քեզ շատ ենք սիրում և ոգևորված ենք, որ դու դառնալու ես մեր ընտանիքի միր մասը»,- դիմելով 27-ամյա հարսին՝ ասել է Դևիդ Բեքհեմը:
Հայտնի է, որ Բեքհեմները նորապսակներին նվիրել են երկնագույն վինտաժային էլեկտրական Jaguar: